copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 16:40 30-01-2025

ՀՖՖ-ն վախից հերթկան քայլին է դիմել․ հայկական ֆուտբոլային ֆան-ակումբները ահազանգում են 

Հայկական ֆուտբոլային ֆան-ակումբները FAF և Red Eagles, համատեղ հայտարարություն են տարածել։

Երկրպագուները դժգոհել են ՀՖՖ-ի կազմակերպվածությունից, որը Հայաստան - Ալբանիա ֆուտզալի հանդիպման տոմսերի վաճառքի մասին դեռ չի տեղեկացրել։ Ֆան-ակումբներն ընդգծում են ֆեդերացիայում առկա վախի մթնոլորտը։

Հայտարարության տեքստը՝ ստորև․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների և խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։

Վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը պարբերաբար մեծ ու փոքր խոչընդոտներ է ստեղծում hայ երկրպագուների՝ մասնավորապես կազմակերպված ֆան շարժումների համար։

Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի նախադեպն էր՝ FAF-ն ու Red Eagles-ը մինչև վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։

Արդեն նախորդ տարվա ավարտին ՀՖՖ ղեկավարությունը, որոշեց ֆուտզալի ազգային հավաքականին թողնել առանց երկրպագուների կազմակերպված աջակցության. Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։ Մեր համառության շնորհիվ ֆան շարժումներին հաջողվեց գտնվել մարզահամալիրում միայն հանդիպման 2-րդ խաղակեսին։
Նույն հնարքին են դիմում նաև փետրվարի 1-ի Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա խաղի դեպքում. մի քանի օրից կայանալիք խաղի տոմսերը դեռևս չկան վաճառքում, և որևէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպես կարող են ներկա գտնվել խաղին։ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ֆուտզալի հավաքականին թողնել առանց կազմակերպված աջակցության, վախենալով, որ խաղին կարող են լինեն բողոքի ակցիաներ։

Արմեն Մելիքբեկյանը և իր համակիրները պետք է հասկանան` հնարավոր չէ մշտապես թաքնվել հայկական ֆուտբոլի ողբալի իրականությունից և իրենց նույնականացնել հայկական ֆուտբոլի հետ։

Ֆուտբոլն առաջին հերթին երկրպագուներինն է, չկա ֆուտբոլ առանց երկրպագուների։ Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից։

ՀՖՖ-ից պահանջում ենք սկսել Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի բաց վաճառքը, որը թույլ կտա երկրպագուներին ներկա գտնվել խաղին և աջակցել հավաքականին»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից