copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:15 27-01-2025

Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» նվաստացում են Եվրոպայի խորհրդի համար

Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը` հարց ուղղելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Քսավիե Բետելին։

«Պարոն նախարար, երկու շաբաթ առաջ Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հայազգի ղեկավարության ցուցադրական «դատավարությունը»։ Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, արնահոսող ողբերգություն հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։ Բաքվի ռեժիմը սեփական ժողովրդին մեկուսացնում է քաղաքակրթությունից՝ կառուցելով ազգային ծայրահեղականության վրա արմատացած միջնադարյան բռնապետական ռեժիմ։ Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար։ Ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն կանգնեցնել այս խայտառակ գործընթացը»,-նշել է Արմեն Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը