copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:56 24-03-2025

Դա ֆուտբոլային նվաստացում էր. մեր ունեցածը տապալված ֆուտբոլ է ամեն առումով․ ՖԱՖ անդամ

Երեկ՝ մարտի 23-ին, Թբիլիսիում՝ «Դինամո Արենա» մարզադաշտում, ավարտվեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղը՝ 6:1 հաշվով՝ վրացիների հաղթանակով։

Խաղադաշտից հանդիպմանը հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց ՖԱՖ անդամ Վահե Գասպարյանի հետ։

«Պարտության պատճառները շատ են, սկսած համակարգային և կառավարման ոլորտից։ Մեր ունեցածը տապալված ֆուտբոլ է ամեն առումով։ Ֆեդերացիան մանիպուլատիվ ձևակերպումներով է անդրադարձել ՖԱՖ-ի պայքարին։ Մենք երեկ ստացանք ֆուտբոլային նվաստացում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Արմեն Մելիքբեկյանի հարցազրույցները միայն խոստումների մասին են, որոնք չեն իրականանում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել