copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:35 27-01-2025

Ով պետք է ապացուցի կրված միլիոնների իսկությունը. Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

ՀՀ-ում կան անվերջ երկար ձգվող բազմաթիվ դատական գործեր, որոնք հիասթափություն են առաջացնում դատական իշխանության նկատմամբ։ Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վեճին, որը շարունակվում է մոտ 3,5 տարի։

2021-ի սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը հայց է ներկայացնում Խաչատուր Սուքիասյանի դեմ, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով։ Սեպտեմբերի 15-ին հայցն ընդունվում է վարույթ։

2022-ի հունվարի 17-ին դատավոր Ս. Սահակյանը որոշում է՝

«Քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Սերժ Ազատի Սարգսյանի ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին բաշխել ապացուցման պարտականություն և հայցվոր Սերժ Ազատի Սարգսյանի վրա պարտականություն դնել ապացուցելու, որ «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը Սերժ Ազատի Սարգսյանի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ, այն վերացական չէ, ներկայացված փաստացի տվյալն իրականում արատավորում է Սերժ Ազատի Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, Սերժ Ազատի Սարգսյանի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային ձևով։

Պատասխանող Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի վրա պարտականություն դնել ապացուցելու, որ «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ներկայացված փաստացի տվյալները համապատասխանում են իրականությանը»։

Հաջորդ նիստերից մեկում 2022-ի մարտի 18-ին դատարանը որոշել է՝ «Թիվ ԵԴ/39388/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխել լրացման եղանակով և պատասխանողի վրա պարտականություն դնել ապացուցելու նաև, որ «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը հիմնված է բավարար փաստական կազմի վրա։
Ապացույցներ ներկայացնելու ժամկետը սահմանել մինչև նախնական դատական նիստի ավարտը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ