copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:43 26-01-2025

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով, ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը՝ վերջին շաբաթների ընթացքում Դանիայի ինքնավար տարածքը ձեռք բերելու նկատմամբ նոր հետաքրքրություն ցուցաբերելուց հետո, հայտնում է BBC-ն։

«Կարծում եմ, որ դա մեզ կհաջողվի», - ասել է նա լրագրողներին շաբաթ օրը Air Force One ինքնաթիռում:

Ըստ ԱՄՆ նախագահի, կղզու 57․000 բնակիչները «ցանկանում են մեզ հետ լինել»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ԱՄՆ նախագահի հետ անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ պնդել է, որ Գրենլանդիան չի վաճառվում։

Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ, մասնավորապես 2019 թվականին, հայտարարել էր արկտիկական հսկայական տարածք գնելու հեռանկարի մասին և նշել, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը «բացարձակ անհրաժեշտություն» է միջազգային անվտանգության համար:

«Կարծում եմ՝ մարդիկ ցանկանում են մեզ հետ լինել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով կղզու մասին հարցին:

«Ես իսկապես չգիտեմ, թե Դանիան ինչ պահանջներ ունի այս հարցում, բայց շատ անբարյացակամ քայլ կլինի, եթե նրանք թույլ չտան, որ դա տեղի ունենա քանի որ դա արվում է ազատ աշխարհը պաշտպանելու համար,- ավելացրել է նա: - Կարծում եմ՝ մենք կստանանք Գրենլանդիան, քանի որ դա կապված է ամբողջ աշխարհում ազատության հետ։ Սա ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի հետ, բացի նրանից, որ մենք միակն ենք, որ կարող ենք ազատություն ապահովել։ Նրանք չեն կարող»։

Չնայած Թրամփի ակնհայտ վստահությանը, Գրենլանդիայի և Դանիայի վարչապետներն ավելի վաղ հայտարարել էին, որ կղզին չի վաճառվում: Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել էր, որ տարածքի հողերի օգտագործումը «Գրենլանդիայի գործն է», թեև նա պատրաստակամություն էր հայտնել ավելի սերտ համագործակցել Միացյալ Նահանգների հետ պաշտպանության և հանքարդյունաբերության ոլորտում: Մինչդեռ Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենն այս ամսվա սկզբին ասել էր, որ «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին», և միայն տեղի բնակչությունը կարող է որոշել նրա ապագան։

Ֆրեդերիկսենը կրկնել է իր դիրքորոշումը անցյալ շաբաթ Թրամփի հետ 45 րոպե տևած բուռն հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Financial Times-ը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին