copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:32 24-01-2025

Սարգիս Քլոյանը վաղուց իր որդու մահը բիզնես է դարձրել. Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի էսօրվա հայտարարությունը շատ ուշագրավ էր։ 17 տարի առաջ տեղի ունեցածից ի վեր իրենց շահարկումների ամբողջ մեխը հենց այդտեղ էր։ «Մենք չենք ուզում իմանանք՝ ով ա սպանել մեր երեխաներին, ուզում ենք իմանալ՝ ով ա հրաման տվել»։
Մարտի 1-ի գործում գլխավոր մութ կետն այն է, թե ովքեր են սպանել 10 հոգուն․ մնացած դատավարությունները՝ սահմանադրական կարգ, բանակի օգտագործում և այլն, անիմաստ շոուներ են։ Մարտի 1-ի զոհի հարազատն ասում է` մեզ՝ զոհերի հարազատներիս, չի հետաքրքրում` ով է սպանել 10 հոգուն, այլ հետաքրքրում է, որ մեկին գտնեք, նշանակեք մեղավոր ու ուզում ենք, որ նշանակեք Քոչարյանին։
Քլոյանին իր որդու մահը չի հետաքրքրում․ ինքը վաղուց էդ մահը բիզնես է դարձրել, իր սաղ կյանքում աշխատածից շատ փող միանգամից ստացել է, աղջկան էլ դարձրել է դեպուտատ՝ մարտի 1-ի թիվ 1 հրահրիչի կուսակցության ցանկով։

Էդ շինծու, հակասահմանադրական գործով դատավարության թե՛ իբր տուժողները, թե՛ դատախազները, թե՛ դատավորները, ամեն մեկը մի Քլոյան Սարգիս է, նրանց չի հետաքրքրում թեման, նրանք ստիպված են պաշտպանել Նիկոլի շահը էդտեղ։ Դրա շնորհիվ կարող է դատախազները կարիերայի առաջխաղացում ունենան, ինչպես որ նույն գործով նախորդ դատախազներն ունեցան, մեդալներ, կոչումներ, քեշ փող ստացան, բայց վերջում պարզվեց՝ սաղ ջուր է․ դատավորին ուղարկեցին իր կատուներին պահելու, դատախազներին էլ համակարգից ֆուկ արեցին։

Հիմա էլ է այդպես լինելու, վստահ եմ։ Բոլոր օգտագործված բաներն էլ մի օր դուրս են շպրտվում»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար