copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:20 12-12-2024

Մի հատ էլ ադրբեջանցիների վրա մուննաթ արի. Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա էլ Փաշինյանն իր ընտրողի վրա է մուննաթ գալիս, թե՝ ի՞նչ եք բողոքում, բյուջեից էնքան փող եմ ծախսում ձեր ընտանիքների վրա, իսկի դուք չեք կյանքներումդ էդքան ծախսել։

Նախ՝ էդպես չէ, արդեն համացանցում էդ քո ասած ցնդաբանության հաշվարկն արել են, էդպես չէ: Բայց հաշվարկն էլ դեռ մի կողմ, տեսականորեն, եթե անգամ այդպես է․ ուզում ես ասել, որ ձեր ընտանիքով շրջագայությունները, մեքենաները, կեցավայրերը, ձեր սաղ բարեկամ, խնամի, ծանոթ, ընկերներին, էն բոլոր «նախլեբնիկներին» աշխատավարձ-պրեմիաները, էն միլիոնավոր դրամները, որով իրենց տներով ու մեքենաներով ապահովեցին, այդ բոլորը նշանակում է, որ ՀՀ քաղաքացու ընտանիքի համար եք ծախս անո՞ւմ ու էնքան եք անում, որ էրեսով ես տալի՞ս։ Մերսի էլ չեն ասում, չէ՞։

Մի հատ էլ հեսա աչքդ կմտցնեն, թե, էդ փողերը հո քո Երրորդ մասի կամ հորդ Իջևանի տնից չես բերել, մենք ենք մուծել, դրել վայելում եք, մեզ վրա ես մուննաթ գալիս։ Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու։

Բայց էդ սաղ ջհանդամ, ադրբեջանցիք հիմա էլ հայտարարում են, որ պետք է Հայաստանին ռազմական առումով սահմանափակումներ կիրառել. բա մի հատ էլ դրանց վրա մուննաթ արի, ասա ձեր ի՞նչ գործն ա, մեր ինքնիշխանությունը, պետությունը և այլն… Դե ձեզ տեսնեմ, թե չէ՝ քեզ ընտրողներին ես երեսով տալիս»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը