copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:11 23-01-2025

Երևանում նորակառույց շենքի 6-րդ հարկից 24-ամյա երիտասարդ է ցած ընկել. shamshyan.com

Հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելիք Մելիքյան 2 հասցեից «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Հիվանանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դանիել Ո․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Դանիել Ո․-ն ժամը 12։40-ի սահմաններում Մելիք Մելիքյան 2 հասցեում, որպես մասնավոր շինարարական խումբ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող նորակառույց շենքում երեսպատման աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 20մ բարձրությունից (6-րդ հարկ) վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել