copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:47 22-01-2025

ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա «խաղաղության պայմանագրի» այն կետերից է, որը դեռեւս չի համաձայնեցվել կողմերի միջեւ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չեն երկարաձգելու դիտորդների գործունեության ժամկետը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ հարցրինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացրել, հայկական կողմն էլ դիտորդների գործունեության շարունակության վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Խնդրեցինք բացահայտել, թե ինչ տարբերակ է առաջարկել հայկական կողմը, նա չբացահայտեց՝ ասելով, որ դա կխանգարի բանակցություններին:

Հնչեցրինք մեր ունեցած տեղեկությունները, որ հայկական կողմն առաջարկում է դիտորդական առաքելության ֆորմատը փոխել` օֆիսային տարբերակով շարունակեն իրենց առաքելությունը, ավելի հեռու սահմաններից: Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որեւէ հստակ բան չեմ կարող ասել»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել