copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:17 18-01-2025

Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հետագա ուղիները Սինգապուրի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին: Այդ մասին նշված է ԲՏԱ նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։

Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ԲՏԱՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով թվայնացման, կիբերանվտանգության, հեռահաղորդակցության, պաշտպանական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, փոստային ծառայության և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին։

Նշվում է, որ Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ շատ տպավորված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներով։ Նա հավելել է, որ պատրաստակամ է նպաստել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն՝ առաջարկելով դիտարկել երկու երկրների ոլորտային ընկերությունների, այդ թվում նաև՝ ստարտափ ընկերությունների հետ փոխգործակցության հնարավորությունները:

«Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Սինգապուրի կողմից գրանցած հաջողությունները շատ տպավորիչ են, սինգապուրյան փորձը ուսանելի կլինի Հայաստանի համար՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի