Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնել էր ԱՄՆ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ԱՄՆ կատարած թռիչքի տոմսի գումարը կազմել է 20 հազար դոլար։ Ավելի ուշ Ավինյանը նշել էր, որ դա պատասխանատվության պակասի մասին է խոսում և ինքը կփոխհատուցի գումարը։
Երեկ
Oragir.news-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք Ավինյանը կատարե՞լ է իր խոստումը։
Հարցման պատասխանը դեռ չի ստացվել։ Չենք շտապում եզրահանգումներ անել, բայց կա հանրային կասկած, որ Երևանի քաղաքապետարանի խուսափումները պայմանավորված են նրանով, որ Ավինյանը պարզապես խոստացել է փոխհատուցել, հուսալով, որ հասարակությունը հետևողական չի լինի, ու չի փորձի ճշտել՝ արդյոք այդ խոսոտումն իրականացա՞վ, թե՞ ոչ։