Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:13 11-01-2025

Լույսը ցերեկը միացնում են, գիշերն՝ անջատում․ տարօրինակ ռեժիմ՝ Կենտրոնի անցումում

Երևանի Մաշտոցի պողոտայի վերջնամասում գտնվող գետնանցումը ոչ բարվոք վիճակում է։ Քաղաքացիները բողոքում են, որ երեկոյան ժամերին լուսավորություն չկա, բայց տարօրինակն այն է, որ լույսը միացնում են առավոտյան ժամերին։

Oragir.News-ը այսօր՝ հունվարի 11-ին, այցելեց նշված ստորգետնյա անցում և արձանագրեց, որ ոչ միայն լուսավորություն չկար, այլև լամպերի մի մասը կոտրված էր, իսկ տարածքից գարշահոտություն է տարածվում։

Նշենք, որ գետնանցման հարևանությամբ՝ Իսրայելյան փողոց 19/ հասցեում, գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ ոչ միայն այցելում են տեղացիները, այլև զբոսաշրջիկներ, որոնք, ենթադրաբար, վատ տպավորություններ են ստանում։ Մարդիկ կարող են կարծել, թե այս տարածքի շրջակայքում ոչ թե քաղաքացիներ, այլ կենդանիներ են գոյատևում։ Սա քաղաքային իշխանությունների անտարբերության, անգործության հերթական դրսևորումն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ