Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:38 09-01-2025

Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մեկնել է Բանգլադեշ։ Մայրաքաղաք Դաքքայում առևտրի նախարարը «Թուրքիա-Բանգլադեշ գործարար և ներդրումային կլոր սեղան»-ի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի և Բանգլադեշի գործարար աշխարհի առաջատար ներկայացուցիչների հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորություններն էներգետիկայի, բժշկական տուրիզմի, դեղորայքի, գյուղատնտեսության և պարենի, հանքաարդյունաբերության, լոգիստիկայի, առցանց առևտրի և ռազմարդյունաբերության ոլորտներում։

Ըստ Թուրքիայի առևտրի նախարարի՝ «Թուրքիա-Բանգլադեշ գործարար և ներդրումային կլոր սեղան» հանդիպումն ուղղված է երկու երկրների արմատական և պատմական կապերը տնտեսական համագործակությամբ ավելի ամրապնդելուն։

«Վճռականորեն կշարունակենք մեծացնել առևտրաշրջանառությունը և ստեղծել համագործակցության նոր ոլորտներ,- հայտարարել է Բոլաթը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով