copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:50 09-01-2025

Հպարտ եմ Փաշինյանի հետ անցած իմ ճանապարհով. ՏԿԵ նախարար

ՀՀ վարչապետի հետ բարեկամական, քավոր-սանիկական հարաբերություններ չեմ ունեցել և չունեմ, բայց պատիվ ունեմ այն ճանապարհի մասով, որն անցել եմ վարչապետի հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ սկսած 2013 թվականի տարեսկզբից, երբ ՔՊ-ն դեռ քաղաքական հանրային միավորում չէր․ այս մասին այսօր 2024թ-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ խոսել է իր և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհի մասին:

«Ամեն անգամ բոլոր ընտրական պրոցեսներից առաջ հայտարարել են, որ ես վարչապետի սանիկն եմ։ Ես պատվով եմ կրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու հնարավորությունը, գնահատում եմ այն ճանապարհը, որն անցել եմ վարչապետի գլխավորությամբ, հպարտանում եմ դրանով։ Սանիկի հարցը քննարկում են այն համատեքստում, որ դա ներկայացնեն իմ միակ արժանիքը»,-ավելացրեց նա։