copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:28 08-01-2025

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2024թ. դեկտեմբերի 29-ին ժամը 14։40-ի սահմաններում 6-րդ մասնաշենքի 648 խցում պահվող կալանավորված անձ 27-ամյա Ռոման Քալաշյանը հերթապահ բուժակի մոտ ընդունելության ավարտից հետո խուց ուղեկցելու ժամանակ հրել է հեռախոսազանգ կատարելուց հետո զբոսահրապարակ գնացող կալանավորված անձ 34-ամյա Վիտալի Ուսոյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում նրանք սկսել են քաշքշել միմյանց և միջադեպի հետագա զարգացումը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռ․ Քալաշյանը և Վ․ Ուսոյանը ենթարկվել են մարմնական զննության, ինչի արդյունքում Վ.ՈՒսոյանի շրթունքի հատվածում հայտնաբերվել է մարմնական վնասվածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը