copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:18 06-03-2023

Քաշքշոց Վրաստանի խորհրդարանում. քննարկում են աղմկահարույց օրենքը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։

Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։
«Սա ռուսական օրենք է, խոսնակը ստում է, սա ռուսական օրենք է»,- քննարկման սկզբում այսպես արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները։

Խորհրդարանի շենքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ արգելափակվել է Իրավական հարցերի հանձնաժողով տանող միջանցքը, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ։

Խորհրդարանի շենքի մոտ ևս վիճակը լարված է։ Քննարկմանը զուգահեռ օրենսդիր մարմնի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում:

Ցուցարարները պարզել են տարբեր պաստառներ՝ «Ո՛չ ռուսական օրենքին», «Այս կանոնը ռուսական պատ է» և այլ գրություններով:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին