copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:27 08-01-2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։