copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:55 20-03-2022

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 18-ից 19-ը 34 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, ավտոմեքենաներ են արգելափակվել Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սադունց, Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, Մեծ Սեպասար, Վարդաղբյուր գյուղերում, Ջաջուռավան-Կրաշեն, Գեղաձոր-Արթիկ, Վարդաղբյուր-Սալուտ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք, Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր, Գեղարքունիքի մարզի Շատվան-Նորաբակ ավտոճանապարհներին։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 66 ավտոմեքենա և 121 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել