Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:53 25-12-2024

Ճապոնական ավտոարտադրողները միանում են, որ դիմակայեն չինացիներին ու Տեսլային  

Ճապոնական Honda և Nissan ավտոարտադրողները կփորձեն միավորվել և ստեղծել աշխարհի երրորդ խոշոր ավտոարտադրողին, քանի որ ավտոարդյունաբերությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել կապված վառելիքի ներկրման գների հետ։

Երկու ընկերությունները տեղեկացրել են, որ դեկտեմբերի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, և Mitsubishi Motors-ը նույնպես համաձայնել է միանալ բիզնես ինտեգրման վերաբերյալ բանակցություններին: Սկզբում ղեկավարումը կիրականցնի Honda-ն՝ պահպանելով յուրաքանչյուր ընկերության սկզբունքներն ու ապրանքանիշերը։

Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ նշանակություն կունենա Honda և Nissan ընկերությունների միավորումը ավտոարդյունաբերության համար:

Բենզինով աշխատող մեքենաներից էլեկտրականի անցման շրջանում չինական արտադրողների վերելքը ցնցել է ավտոարդյունաբերությունը: Չինական BYD-ի, Great Wall-ի և Nio-ի համեմատաբար էժան էլեկտրոմոբիլները գրավել են ամերիկյան և ճապոնական ավտոմոբիլային ընկերությունների շուկայի մասնաբաժինները Չինաստանում և այլուր:

Ճապոնական ավտոարտադրողները հետ են մնացել էլեկտրոմոբիլներ արտադրելու մրցակցությունից և այժմ փորձում են կրճատել ծախսերը և ետ բերել կորցրած ժամանակը:

Այս առումով՝ 3 ճապոնական ավտոարտադրողների միացումը կարող է բերել մոտ 55 միլիարդ դոլարի շահույթ։ Այս միավորումը կօգնի ճապոնական փոքր ավտոարտադրողներին մրցել ճապոնական շուկայի առաջատար Toyota-ի և գերմանական Volkswagen-ի հետ: Toyota-ն իր հերթին տեխնոլոգիական համագործակցություն ունի Mazda Motor-ի և Subaru-ի հետ:

Տեղեկացնենք, որ Toyota-ն 2023 թվականին արտադրել է 11,5 միլիոն ավտոմեքենա, Honda-ն՝ 4 միլիոն, իսկ Nissan-ը՝ 3,4 միլիոն: Mitsubishi Motors կարողացել է արտադրել է 1 միլիոնից մի փոքր ավելի: Նույնիսկ միավորումից հետո Toyota-ն կմնա ճապոնական առաջատար ավտոարտադրողը:
Համաշխարհային բոլոր ավտոարտադրողներին ցնցումների կբախվեն նաև այն դեպքում, եթե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու որոշում ընդունի։ Դրանից կտուժեն առաջին հերթին դաշնակիցները՝ Ճապոնիան, Կանադան և Մեքսիկան:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նկատում են, որ արդյունաբերության մեջ տեղի է ունենում «մատչելիության փոփոխություն»։ Բազմաթիվ մարդիկ առաջիկայում չեն կարող իրենց թույլ տալ վճարել մոտ 50,000 դոլար նոր մեքենայի համար: Ամերիկայում, որը կենսական շուկա է այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Nissan-ը, Honda-ն և Toyota-ն, այս իրավիճակը ստիպելու է ավտոարտադրողներին մտածել ավելի ցածր գների մասին, ինչը կնվազեցնի արդյունաբերության շահույթը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով