copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:48 21-12-2024

Ցնցված և վշտացած եմ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել գերմանական Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- X սոցցանցում գրել է Փաշինյանը։