Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:25 20-12-2024

ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«ԱՆՊԵՏՔ ՈՒՂԵՂՆԵՐ
1950-ական թվականներին Երևանի մսի կոմբինատը այսպիսի արտադրանք է թողարկել՝ "Ուղեղ սուխարու մեջ" անվանումով: Պատկերացնու՞մ եք հումքի ինչպիսի անսպառ աղբյուրներ կունենար մսի կոմբինատը մեր օրերում, ի դեմս Գիտությունների ազգային ակադեմիայի որոշ գիտաշխատողների, որոնք հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով, աշխատում են ընդդեմ սեփական պետության և "ի փառս" հակահայ քարոզչության:

Այսօր գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը տրված վերջնաժամկետի օրն էր: Հիշեցնեմ, պահանջները.

ա. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը ՀՀ քաղաքացիներին պաշտոնական բացատրութոյւն պետք է տա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը խաթարող և թշնամի երկրի քարոզչությանը նպաստող որոշ գիտաշխատողների ու ինստիտուտների գործունեության կապակցությամբ:

բ. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը պետք է ստիպի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Հարություն Մարությանին, Հրանուշ Խառատյանին, Լուսինե Խառատյանին և Արսեն Հակոբյանին ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից՝ թշնամի երկրի հակահայկական քարոզչությանը գիտակցված կամ չգիտակցված ձևով աջակցելու համար:
Սույն անպատասխանատու գործելաոճ որդեգրած անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների ու ձևերի ընտրությունը թողնում ենք Ակադեմիայի նախագահությանը:

Երկուշաբթի կներկայացնեմ գիտությունների ակադեմիայի դեմ դատական հայցադիմումի տեքստը` այս պահանջները չկատարելուն ի պատասխան»: