copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:14 19-12-2024

Լարսը փակ է բեռնատարների համար

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 502 հայկական բեռնատար կա կուտակված։ Այդ մասին Sputnik Արմենիան տեղեկանում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը փակ է դեկտեմբերի 18-ից բեռնատարների համար։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1283 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 502-ը հայկական են։