copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:05 19-12-2024

«Բալասանյան դաշինքի» վերջին վատությունը. Ֆեյսբուքի էջը չեն տալիս նորերին

Գյումրիի քաղաքապետարանը երկու թևի բաժանած, քաղաքը ճգնաժամի մեջ պահող «Բալասանյան դաշինք» խմբակցությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պարզվում է, որ ոչ միայն քաղաքի կառավարումը չկարողացան կիսել միմյանց մեջ, այլ նաև Գյումրիի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։

«Բալասանյան դաշինքը» նորերին` ՔՊ-ին, չի տալիս Գյումրիի քաղաքապետարանի էջի մուտքը։

ՔՊ-ականներն էլ ինչպես միշտ գտել են այլընտրանքը. բացել են նոր էջ և մարդկանց խնդրում են հավանել իրենց` Գյումրիի լրիվ նոր էջը։