Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:25 19-12-2024

Խաղաղության բանակը, տարկետման սողանքները, անմեքենա համայնքներ, Պուտինը ողջ է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օրվա լուրերը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Հայաստանի բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի։ Փաշինյանի պնդմամբ՝ բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրել է զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։ Նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։

Փաշինյանն այսօր ասել է՝ այն համայնքներում, որտեղ կհրաժարվեն կիրառել ծառայողական մեքենաները կրճատելու որոշումը, սուբվենցիոն ծրագրերի սահմանափակում կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել