copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:33 18-12-2024

ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ցուցադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 148 մանկապարտեզի լքված և անբարեկարգ տարածքը։ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 148 մանկապարտեզի դռների դիմաց եմ։ Սա այսօրվա ՔՊ-ի օրոք փակված, լքված մանկապարատեզն է։ Մինչդեռ այստեղ 2022 թվականի հունվարին երեխաները մասնակցում էին ամանորյա միջոցառումների․․․ Թե ինչն է դրդել քաղաքային իշխանություններին մանկապարտեզը վերանորոգելու փոխարեն փակել, պետք է ի դեմս Ավինյանի հանրայնորեն պատասխանեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված