Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 17-12-2024

Մասնագիտական դպրոցներում ուսուցիչը 1 ժամի համար ստանում է 1050 դրամ 

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականին բարձրացնել մարզական, երաժշտական դպրոցների ու մշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը։

«Գալիք տարում մենք պլանավորել ենք սպորտդպրոցների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների և նմանատիպ այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում մոտ 30 տոկոսի չափով»,-հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Oragir.News-ն աշխատակիցների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Նարինե Վահանյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց մանկավարժի աշխատավարձի մասին գրեթե բոլոր տեղեկությունները։

«Գոհ ու շնորհակալ կլինենք, որովհետև աշխատավարձերը իրոք շատ ցածր են։ Սկսում է 40 հազարից, հասնում մինչև 100 հազար։ Ուսուցիչները 5-6 տեղ են աշխատում, որ գումարը բավականացնի։ Գոնե մինիմալ աշխատավարձը լինի 150 հազար դրամ։ Հույս ունեմ, որ կբարձրացնեն, որովհետև ամեն տարի մի փոքր բարձրացվել է։ Ուսուցիչները անձնվեր աշխատանք ենք անում»,-ասաց դպրոցի տնօրենը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց հայ խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր ու նախագահ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը երկար տարիներ ղեկավարած Տիգրան Հեքեքյանի հետ, ում կարծիքով՝ Ավինյանը որոշումն ընդունել է հաշվի առնելով գալիք ընտրությունները։

«Ուսուցչի 1 ժամն արժե ամենաշատը 1050 դրամ։ Կարծում եմ՝ որոշել են բարձրացնել, որովհետև ընտրություններ են սկսում, լավամարդ է ուզում դառնալ»,- նկատեց Հեքեքյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի