Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:04 12-12-2024

Որքան արժե Աննա Հակոբյանի նոր ժամացույցը

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, որ սկսել է TOEFL պարապել, որպեսզի մագիստրատուրա ընդունվի։

Տեսանյութում երևում է վարչապետի կնոջ նոր ժամացույցը։

Oragir.News-ը փորձել է պարզել, թե ինչ արժե այն։


Աննա Հակոբյանը տեսանյութում կրում է AWI ժամացույց, որը, զարմանալիորեն գերթանկարժեք չէ։

Այն արժե 324 դոլար։

Հավելենք, որ Աննա Հակոբյանի լուսանկարներից երևում է, որ վարչապետի կինը զարդերից գերադասում է օղերն ու ժամացույցները։ Տարբեր ժամանակներում Հակոբյանի լուսանկարներում հայտնված ժամացույցներից թերևս ամենաուշագրավն այն ժամացույցն էր, որ տեսանելի էր 2022 թ-ի դեկտեմբերի 17-ին Աննա Հակոբյանի Ջերմուկ այցի մասին պատմող լուսանկարներում։ Այցի ընթացքում Հակոբյանը հյուրընկալվել էր երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը և նրանց հետ զարդարել էր տոնածառը։ Այցից հրապարակված լուսանկարներում երևում էր, որ Աննա Հակոբյանը կրում էր ժամացույց, որն արտաքինից չափազանց նման է Roger Dubuis ապրանքանիշի ադամանդակուռ, վարդագույն ոսկուց, կոկորդիլոսի կաշվով 27 000 դոլար արժողությամբ ժամացույցին։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի