copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:27 12-12-2024

Բա մենք ե՞րբ զգանք, որ մեր թիկունքին պետություն ունենք

Կարեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ Հայաստանի ներկա/նախկին իշխանությունները անկեղծությունը և իրականությունը չեն սիրում, ես որոշել եմ էլ ավելի շատ կիսվել այն ամենի մասին, ինչը տեղի ունենում Հայաստանում։ Վերջին տարիներին Ազգային ժողովում էի աշխատում։ Ընդունվեցի Ժնևի համալսարան (Աշխարհի թոփ 50-ի մեջ է) և լինելով ԱԺ աշխատակից` ոչ մի դրամի աջակցություն չստացա պետությունից` իմ քննադատությունների և քաղաքական հայացքների համար (չնայած որ բազմաթիվ տարբերակներ կար ու գումարի չափը կապ չուներ կարևորը վերաբերմունքն է)։ Վերոնշյալ պատճառով չունեցա նաև առաջխաղացում ԱԺ-ում։

Ավելի քան 10 տարի մարզերի համար շատ թե քիչ զարգացման և բարեգործական ծրագրեր եմ անում և ոչ մի անգամ պետության կողմից աջակցություն չստացա կրկին մինչև 2018-ը` նախնիներին քննադատելու համար, դրանից հետո էլ ներկաներին։ Իմ պես հազարավոր մարդիկ քաղաքական հայացքների համար պետական կառավարման ոլորտում նմանատիպ խնդիրների առաջ են կանգնած։

Իսկ գիտե՞ք մեր հարևան արևելյան պետության( որոնց ոչխար էինք համարում) իմ համակուրսեցիներին իրենց պետությունը ո՞նց է օգնում։ Վճարել է երկուսի ուսման վարձը, (25+25 հազար ֆրանկ), ամեն ամիս ապրելու համար գումար է ուղարկում և նաև իրենց աշխատավարձն է ուղարկում։ Այ իրենք զգում են, որ իրենց թիկունքին պետություն կա բա մենք ե՞րբ զգանք, որ պետություն ունենք։ Մի օր #Սփյուռքի #Արցախի և #Հայաստանի մեր ստացավ հայերը էլ չեն կարողանալու իրենց վրա վերցնել` ուսանողներին օգնելու և մնացած խնդիրների լուծման բեռը։Վերջին ամիսներին ավելի քան 100 հայ ուսանող է դիմել ինձ, որ օգնեմ գնան դրսում սովորեն, որովհետև պետությունը չի օգնում։ Ես որ իմանամ փող չկա Հայաստանում չեմ նեղվի, բայց եթե մենք պատրաստ ենք 6 մլն դոլար տալ` ինչ որ թմրամոլ երգչի Հայաստան բերելու համար, ուրեմն ամեն ինչի փող էլ ունենք։ Գոնե ես լավ գիտեմ մեր երկիրը ինչ ռեսուրսներ ունի...

Դրա համար էլ շատերը գնում են Հայաստանից, դրսում սովորող ուսանողը չի ուզում վերադառնալ Հայաստան, որովհետև լավ առաջարկներ ունի և նաև կիսագրագետ մարդիկ իրենց չեն թողնում դրսի կրթությունը կիրառել Հայաստանում։ Ու դրա համար էլ պատերազմի ժամանակ շատերը չեն գնում առաջնագիծ, որովհետև իրենց գնահատված չեն զգում մեր երկրում, շատերը տանջվում են, բայց ծանոթով մարդուն են առաջ տանում և այլն...

Ես պատրաստ եմ ավելի շատ դժվարությունների միջով անցնել, բայց երբեք չեմ փոխելու անարդարության դեմ պայքարի իմ հայացքները...

Ու հենց դրա պատճառով ես ԱԺ-ից դուրս եկա Ժնև գալուց ավելի քան 2 ամիս շուտ` ցույց տալով իմ անհամաձայնությունը այն ամենին ինչ կատարվում էր ԱԺ-ում (չնայած գիտեմ, որ դա իրենց համար մեկ էր, բայց իմ համար մեկ չէր)...

#Հգ
Ինչքան ուզում է գրեք Հայաստանի ապաքաղաքական պետական մարմինների և ժողովրդավարության մասին մեկ է ես ու իմ նման մարդիկ կենդանի վկաներն ենք այն իրականության, որ կա ՀՀ-ում...»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել