copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:30 11-12-2024

ԲՀԿ-ից ՀՀԿ, ԼՀԿ, ապա ՔՊ. ո՞վ է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը

Երեկ հայտնի դարձավ, որ նախնական ընտրությունների արդյունքներով Սարիկ Մինասյանը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը հասցրել է մի քանի կուսակցություններ փոխել` ԲՀԿ-ից ՀՀԿ, ԼՀԿ, ապա ՔՊ։

Սարիկ Մինասյանը սկզբում ԲՀԿ-ական էր, հետո դարձավ ՀՀԿ-ական։

2018 թ. մարտից մինչև 2019 թ. հունվարը զբաղեցնում էր ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնը, ի դեպ այս պաշտոնում նշանակվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի միջնորդությամբ, ով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է։

2018-ին Սարիկ Մինասյանը ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվել է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունով։

2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում մանդատ չստացավ, Սարիկ Մինասյանը սկսեց հայտարարել, որ ինքը անկուսակցական է։

Սարիկ Մինասյանը 2021 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած փրայմերիզին Մինասյանը ՔՊ-ի ցուցակով է առաջադրվել, դարձյալ շեշտելով, որ ինքը անկուսակցական է։

Օրերս Սարիկ Մինասյանը Oragir.News-ին տված հարցազրույցում չէր ժխտել, որ ինքը բոլոր կուսակցությունների մեջ ընկերներ ունի, բոլորի հետ էլ լավ է և հետևաբար իրեն կարող են բոլոր կուսակցությունների հետ ասոցացնել։

Նշենք, որ Սարիկ Մինասյանը Գյումրիի քաղաքապետարանում նոր մարդ չէ, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին` 2013-2017 թթ. Մինասյանը զբաղեցրել է Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի