Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:54 09-12-2024

ՀՀ ԳԱԱ նախագահն ընդունել է Իրանի պատվիրակությանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պատվիրակության կազմում էին ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, «Սաադի» հիմնադրամի միջազգային կապերի հարցերով փոխնախագահ Սեյեդ Ալի Մուսավի Զադեն, ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության պարսկերեն լեզվի զարգացման համակարգման վարչության պետ Մեհդի Քարիմին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության հարցերով կցորդ Նեդա Ռաեֆիփուրը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասաց․ «Մեծ պատիվ է ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը հայոց գիտության տաճարում։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում գիտության տարբեր ուղղություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը։ Մենք քննարկումներ ենք ունեցել պարոն դեսպանի հետ և համոզված ենք, որ պետք է ակտիվացնել փոխհարաբերությունները»։

«Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նշեց․ «Իրանի Իսլամական Հանրապետության գիտական կառույցների և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։ Ամենակարևոր գործոնը, որն իսկապես առաջացնում է համագործակցելու ձգտում, երկու երկրների միջև լավ հարաբերություններն են։ Առհասարակ, պատմությունից բխող մեր հարաբերությունները հայ ժողովրդի հետ միշտ շատ լավ են եղել։ Հայ համայնքը ոչ միայն սիրված է Իրանի ժողովրդի կողմից, այլև ունի գիտնականներ, որոնց ներկայությունը հարգանքի առիթ է ստեղծում»։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այնուհետև, ԻԻՀ պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանի հետ քննարկվեցին համագործակցության ուղիները»,- նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը