copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:57 06-06-2022

ՀՀ ԳԱԱ նախագահն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ընդհանուր ժողովում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ կենսաօրգանական քիմիա մասնագիտության գծով:

ՌԳԱ-ի նոր արտասահմանյան անդամներ են դարձել ընդհանուր 48 գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հայաստանից, Սինգապուրից, Մոնղոլիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Գերմանիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Ղրղզստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Շվեյցարիայից և Կանադայից:

Նշվում է, որ Աշոտ Սաղյանն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի գիտնականների հետ: Նա ՌԳԱ Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի գիտաշխատողների հետ համատեղ ունի ավելի քան 50 գիտական հոդված, մասնակցել է 7 համատեղ միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրերի, համատեղ պատրաստել են մի շարք գիտական կադրեր:

Աշոտ Սաղյանի գիտական գործունեության բնագավառն է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզը, մանրէաբանական սինթեզի կուլտուրալ հեղուկներից ամինաթթուների անջատումը և մաքրումը: Աշոտ Սաղյանը շուրջ 350 գիտական հոդվածի, 2 դասագրքի, 2 մենագրության հեղինակ է: Նա 18 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է:

2001 թվականին Աշոտ Սաղյանը ռուս գործընկերների հետ համատեղ արժանացել է Եվրամիության «Դեկարտի» անվան մրցանակի: 2002-ին պարգևատրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարական «Բարեկամություն» շքանշանով: 2004 և 2011 թվականներին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակների, 2009-ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2014-ին ստացել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 2015-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
Ներկայում ՀՀ ԳԱԱ-ն և ՌԳԱ-ն ակտիվ համագործակցում են տարբեր գիտական ծրագրերի շրջանակներում: Հայ և ռուս գիտնականների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցեր գիտահետազոտական կազմակերպություններ, ծանոթացել են առաջատար գիտնականների, իրականացվող գիտական ծրագրերի, գիտատեխնիկական բազայի հետ համատեղ հետազոտություններ իրականացնելու համար:

2021 թվականի նոյեմբերի 5-ին ՌԳԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ստորագրել են Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ: Այն նախատեսում է համատեղ հետազոտությունների շարունակություն և համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի համար արդիական և առաջնահերթ ուղղություններով՝ ներառյալ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, նանոտեխնոլոգիաների, կենսաբանական գիտությունների և կենսատեխնոլոգիայի, քիմիայի և նյութերի մասին գիտության, պատմաբանասիրական, բժշկական, գյուղատնտեսական հետազոտությունների, էներգետիկայի, մեխանիկայի ոլորտները, ընդհանուր՝ 54 համատեղ հետազոտություններ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում