Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:45 09-12-2024

Թուրքն արդեն էստեղ է, էլ ինչ հարձակման վտանգ․ հարցում

Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո տարածաշրջանում շեշտակի մեծացավ Թուրքիայի ազդեցություն, քանի որ այդ զինված ապստամբներին Թուրքիան աջակցում է։

Այս ամենը հաշվի առնելով՝ տեսակետներ և մտավախություններ կան, որ այս սցենարը կարող է կրկնվել նաև Հայաստանում։ Շատերը տեսնում են հարձակման վտանգ, որի արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրենց տիրապետության տակ վերցնել օրինակ «Զանգեզուրի միջանցքը»։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով՝ Սիրիայից հետո Հայաստանի դեմ թուրքական հարձակման վտանգ կա։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, եղան նաև քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին պատասխանել։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ հարձակման վտանգ չկա։

«Ոչ, չկա։ Հայաստանը հզոր պետություն ա, մի ընկեք շառ արեք սրա նրա վրա»,- ասաց մի տարեց տղամարդ։ Մի կին անցորդ էլ բացառեց, որ կարող է հարձակում լինել․«Ոչ վտանգ չկա։ Տեղյակ չեմ»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ոչինչ պետք չէ բացառել․«Հիմա ինչ ասես հնարավոր ա։ Երկրում էնքան շատ են իրադարձությունները փոխվում, որ չեմ կարող ասել, բայց շատ հավանական է»։

Մեկ այլ տարեց քաղաքացի էլ դժգոհելով պայմաններից ու թոշակի չափից, պատասխանեց․ «Թուրքը ստեղ ա, էլ ինչ վտանգ լինի։ Հենա Փաշինյանը թուրք ա, հողերը տվեց թուրքին, էլ ինչ տա, Երևանն էլ տա։ Կարող ա թուրքը էդ կառավարությունից լավը լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը