Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:50 09-08-2022

Որդիս հրամանատար է, ասել եմ՝ հանկարծ թողել ես թուրքն առաջ գա՝ տուն չգաս․ պահեստազորի գնդապետ

«Ես հատուկ գնդից եմ եղել։ Այն ժամանակ, երբ դեռ անկախ Հայաստանի Հանրապետություն չկար, ստեղծվեց մի զորամաս, որը պիտի պահպաներ մեր սահմանները, ես այդ գնդից եմ եղել։ Սպա եմ եմ եղել։ Գումարտակի հրամանատար եմ եղել։ Լաչինի շրջանը ժամանակին և՛ հյուսիսից եմ պահել, և՛ հարավային թևից՝ Կոբրայի դիրքերից։ Այդ դիրքերից 1993 թ․-ին հարձակվեցինք Կուբաթլուի վրա ու ազատագրեցինք Կուբաթլուն»։ Այս մասին ՊՆ-ի մոտ ակցիայի ընթացքում ասաց պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը։

«Հիմա էնպիսի տպավորություն է, կարծես վատ երազ տեսած լինենք, որից վեր ենք կենում ու չենք հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ պիտի անես, ինչի սենց եղավ։ Դա արյունով ազատագրած մեր երկիրն է, ինչո՞ւ պիտի թշնամին մեզ թելադրի՝ սա պիտի անեք, նա պիտի անեք։ Ո՞վ էին նրանք, էնպես էին փախնում, հետևից չէինք հասնում, էսօր դառել են թելադրող, թող լսեն նրանք, ովքեր պատերազմ չեն տեսել, թե ով ով է։ Իսկ էսօր մեր զինվորը ինչ-որ տեղ վախենում է նրանց վրա կրակել։ Էդպես ո՞նց կլինի։ Թշնամու հետ ձեռնամարտի են բռնվում։ Իմ որդին էլ է հրամանատար է, ասել եմ նրան՝ հանկարծ թողել ես թուրքն առաջ գա ՝ հանկարծ տուն չգաս, կդառնաս ամենաանպատիվը։ Տեսնում ես՝ խփի, հրամանի չսպասես, չեն տալու, նախաձեռնությունը քո ձեռքը վեցրու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին