Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:46 09-12-2024

Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը

Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիությունը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում: Այն մեզ է փոխանցվել Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ:

Սուրբ Կույսի ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու գթաց իրեն:

Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Ս. Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Սուրբ Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար:

Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում և ծնվում է դուստր, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալ անոթը երկրիս վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Բանն Աստծո մայրը: Որպես մայր նա անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը:

Հայ եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը, հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց