Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 07-12-2024

Դաշնակցին հարիր․ Փաշինյանին Փարիզում դիմավորել են միայն դեսպանատան աշխատակիցները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որի հետ հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռևս չի վատթարացրել։

Ավելին՝ իշխանամերձ փորձագետները պնդում են, որ Ֆրանսիան Հայաստանի դաշնակիցն է, որի հետ հարաբերություններն անհրաժեշտ է որակական նոր մակարդակ տեղափոխել ու դաշնակցային համագործակցության պայմանագիր կնքել։ Վերջիններիս խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստ է դրան, ուստի Հայաստանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Այցի շրջանակներում նրանք կմասնակցեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզի օդանավակայանում դաշնակից պետության ղեկավարին հարիր ընդունելության է արժանացել․ նրան և Աննա Հակոբյանին դիմավորել են միայն ՀՀ դեսպանատան աշխատակիցները։ Փաշինյանին չի դիմավորել անգամ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք նաև Նիկոլ Փաշինյանը արդեն երեք տարի է, ինչ ցանկանում է Ֆրանսիայի նախագահին հյուրընկալել Հայաստանում, սակայն Մակրոնն իր դաշնակից Փաշինյանին դեռևս այդ պատվին չի արժանացնում։ 2021 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը Փարիզում Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ աշնանը Ֆրանսիայի նախագահին սպասում է Երևանում, ավելի ուշ նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ հանդիպմանն էր այս մասին խոսել, սակայն Մակրոնի այցն այդպես էլ տեղի չէր ունեցել՝ արժանանալով բազմաթիվ իրարամերժ գնահատականների։ Այս տարվա սեպտեմբերին նույնպես նշվում էր, որ Մակրոնը Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, կայցելի Հայաստան, սակայն այցն այդպես էլ տեղի չէր ունեցել։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի վարած թվացյալ արևմտամետ արտաքին քաղաքականության, ինչպես նաև հայ-ֆրանսիական դաշնակցային հարաբերությունների մասին։

Փաշինյանին դիմավորելու տեսանյութը՝ այստեղ


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»