copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:30 05-12-2024

Հայաստանի ԱԳՆ-ն է՞լ է Գարեգին Նժդեհին ֆաշիստ համարում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանը Գարեգին Նժդեհի ֆաշիստ է համարում։

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ժամանակ Կոստանյանը չի կարողացել պատշաճ հակադարձել Գարեգին Նժդեհին թիրախավորող կեղծ մեղադրանքներին։ Նա միայն հայտարարել է, որ Նժդեհը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր պատմական դեմք է եղել միայն 20-րդ դարի սկզբին, սակայն ոչ ավելի ուշ (նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում-խմբ․)։

Oragir.News-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից փորձեց ճշտել՝ Վահան Կոստանյանը ՀՀ պաշտոնակա՞ն դիրքորոշումն է արտահայտել և ԱԳՆ-ում է՞լ են Գարեգին Նժդեհին ֆաշիստ համարում, սակայն մեր հեռախոսազանգերը հերթական անգամ անպատասխան մնացին։

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱԳՆ մամուլի խոսնակը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, ինչը նա պարտավոր է անել, քանի որ դրա համար աշխատավարձ է ստանում Հայաստանի Հանրապետության հարկատուների վճարած գումարներից։ Ըստ էության, Բադալյանը խտրական մոտեցում է ցուցաբերում և պատասխանում է միայն այն լրատվամիջոցների հեռախոսազանգերին, որոնք իրեն ցանկալի հարցեր են ուղղում։

Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանը միակը չէ, ով Գարեգին Նժդեհի ֆաշիստ է համարում։ Տարիներ առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ «նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական գաղափարախոսություն է»։

«Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։



Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման