Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:56 16-09-2024

Պատկերացնո՞ւմ եք, զորամասերում Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում. Գեղամ Մանուկյան

Զինված ուժերի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից մեկը բարոյահոգեբանական մթնոլորտն է, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երկու փաստ սակայն ներկայացնեմ. 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ԶՈՒ 224 զինծառայող կամավորականներ, 2 տարի է անցել, տեսե՞լ եք ԶՈՒ ղեկավարությունից մինչև Հայաստանի «ոչ բարով, խերով» ղեկավար Եռաբլուր գնային կամ որևէ բան ասեին։ Եվ երկրորդը. երեկ ուշ գիշերին լրագրողներից մեկը մի խայտառակ փաստ ներկայացրեց։ Գարեգին Նժդեհի մասին բոլշևիկյան «Զանգեզուր» կինոն օրերս զորամասերից մեկում ցուցադրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք, Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում։ Սա է այսօրվա ԶՈՒ բարեյահոգեբանական մթնոլորտը»,-ավելացրեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը