copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 10:18 05-12-2024

Մակունցն ու կոնգրեսական Միլլերը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քերըլ Միլլերին (հանրապետական, Ուեսթ Վիրջինիա), հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հարավ-կովկասյան տարածաշրջանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։

Ամենից շատ դիտված