Ուկրաինական «Սոցիս» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ եթե Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ անցկացվեին, Վլադիմիր Զելենսկին առաջին փուլում չնչին առավելությամբ առաջ կանցներ Վալերի Զալուժնիից, սակայն երկրորդ փուլում վճռորոշ պարտություն կկրեր ինչպես Զալուժնիից (ձայների 33.8%-ը՝ 66.2%-ի դիմաց), այնպես էլ Միխայիլ Ֆեդորովից ու Կիրիլո Բուդանովից։
Ինչպես հայտնում է BBC-ն, չնայած ռուսական ներխուժման և ռազմական դրության պատճառով ընտրությունների անցկացումն օրենքով արգելված է, ընդհանուր դժգոհությունն ու ընդդիմադիր ձայների միավորումը երկրորդ փուլում լուրջ սպառնալիք են ձևավորում գործող նախագահի համար։
Միևնույն ժամանակ, հարցվածների 61.7%-ը կողմ է արտահայտվել ռազմական դրության վերացումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելուն, իսկ հնարավոր խորհրդարանական ընտրություններում Զելենսկիի կուսակցությունը կզբաղեցներ ընդամենը երրորդ տեղը (ձայների 12.7%-ով)՝ զիջելով Զալուժնիի և Ֆեդորովի ենթադրյալ դաշինքներին։