copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:18 28-05-2026

2018-ից մեր բանակի դեմ պայքարող, միլիարդավոր դոլարների զենքերը թշնամուն հանձնած Նիկոլը կրկին որոշել է «Տիգրան Մեծ» խաղալ. Թևանյանը՝ ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Հարբած ծաղրածուի նախընտրական շոուն

Ալիևի կողմից «հարբած ծաղրածու» պիտակին արժանացած և դրան լռությամբ համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա կապակցությամբ նախընտրական շոու-զորահանդես էր կազմակերպել:

2018-ից մեր բանակի դեմ պայքարող, մեր երկիրը պարտության տարած, միլիարդավոր դոլարների զենքերը թշնամուն հանձնած Նիկոլը կրկին որոշել է «Տիգրան Մեծ» խաղալ: Իհարկե, Ալիևի թույլտվությամբ՝ նախընտրական նպատակներով: Այդ շոուն նաև Սարդարապատի հուշահամալիր չայցելելու քաղաքականությունն էր՝ Թուրքիային հաճոյանալու համար:

Նիկոլն ուղնուծուծով դեմ է 1-ին Հանրապետությանը և 1-ին Հանրապետության տրամաբանական արդյունք 3-րդ Հանրապետությանը: Սակայն փարիսեցիաբար շոու-զորահանդես է կազմակերպում Հանրապետության օրը:

Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է, թե պետական պարտքն 8 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի զենք գնի:

Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիներին վախեցնում պատերազմով: Չէ՞ որ մարտունակ բանակը թշնամուն զսպող և պատերազմը կանխող գործոն է:
Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, ապա մենք անպայման պարտվելու ենք:
Ըստ նիկոլոկան քարոզչության՝ մեր բանակը հիմա մարտունակ է, քանի որ... փոխվել է զինանշանը: Էս գեբելսական տնայնաբուծներին թվում է, թե իրենց արտադրած դեմագոգիան լայն սպառում ունի:
Հանրապետության օրվա խորհուրդն այն է, որ հունիսի 7-ը պետք է դառնա քաղաքական Սարդարապատի օր: Այդ օրը քաղաքացին պետք է «ոչ» ասի Ալիևի մոտ «հարբած ծաղրածու» աշխատողին, «ոչ» ասի Հայաստանի վիլայեթացմանը և ձևավորի հայկական իշխանություն:
Նիկոլը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը: Մենք երաշխավորված խաղաղություն և զարգացում ենք ապահովելու: Մենք ունենալու ենք մարտունակ բանակ և անվտանգ պետություն: Դրանք ապահովելու կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է:
Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

Հ.Գ. Մայիսի 28-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է: Շնորհավորում եմ թիմակիցներիս և գաղափարակիցներիս մեր տարեդարձի կապակցությամբ:
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի