copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:26 26-11-2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին:

Միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր եույթում անդրադարձել է Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության շրջանակային փաստաթղթին, որը սահմանում է 2024-2029թթ. տեխնիկական համագործակցության թիրախները հետևյալ ուղղություններով` ախտորոշիչ և ռադիոթերապիայի ծառայություններ, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգ, միջուկային կարգավորող ենթակառուցվածքների հզորացում, միջուկային էներգիայի անվտանգ արտադրություն և ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների բարձրացում:

«Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ ստեղծելու ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած միջուկային բժշկության բաժանմունք, որը թույլ է տալիս հասանելի դարձնել մի շարք ծառայություններ քաղցկեղ ունեցող մեր պացիենտների համար: Առանձնակի կարևորում եմ փորձագիտական ծառայությունների և մասնագետների վերապատրաստման ծրագրերը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ուռուցքաբանության ոլորտում կարողությունների զարգացման գործում գործակալության հետ համագործակցության փորձը։

Այցի շրջանակներում նախատեսված է նախարարական հռչակագրի ընդունում, երկկողմ մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, ԱԷՄԳ անդամ-երկրների ներկայացուցիչների հետ։

«Առողջապահության նախարարությունը կարևոր է համարում «Rays of Hope» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությունը, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին լուրջ զարգացում ակնկալել ոլորտում և կնպաստի Հայաստանում ճառագայթային և միջուկային բժշկության ոլորտի բնականոն զարգացմանը և հնարավորություններ կստեղծի ապագայում որպես խարսխային կենտրոն հանդես գալուն` ապահովելով ճառագայթային բուժման բարձր տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումների հասանելիությունը ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների մարդկանց համար»,- ելույթում նշել է նախարար Ավանեսյանը և շարունակել,- «Հայաստանը հավանություն է տալիս Նախարարական հռչակագրին, որն արտացոլում է մեր համատեղ ջանքերը՝ ուղղված հետազոտությունների ընդլայնմանը և միջուկային ռեսուրսների անվտանգ և պատասխանատու օգտագործման ապահովմանը»:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան