copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:00 07-02-2022

Սեյրան Սարոյանի հիվանդանոցի գնորդը Անահիտ Ավանեսյանի համակուրսեցի՞ն է

Ամիսներ առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության և «Անի պլյուս» տաքսի ծառայության սեփականատերն է՝ Վաղիկ Մկրտչյանը։

Oragir.news-ն էլ օրեր առաջ գրել էր, որ վաճառվել է Մարգարյան հիվանդանոցը։ Նյութի հրապարակումից հետո մեզ հայտնեցին, որ Մարգարյան հիվանդանոցն էլ է գնել Վաղիկ Մկրտչյանը։

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Մկրտչյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ ինքը Մարգարյան հիվանդանոցը գնել է, Մկրտչյանը պատասխանեց․

«Տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ես բացարձակ կապ չունեմ Մարգարյան հիվանդանոցի հետ։ 2-րդ հիվանդանոցը որևէ կապ չունի Մարգարյան բժշկական կենտրոնի հետ՝ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ ինչ-որ համատեղ սեփականատերեր ունենալու առումով, ես մի քիչ էլ հումորով ասեմ՝ միակ կապն այն է, որ իրար կողքի են։ Ես Մարգարյան հիվանդանոցի սեփականատերերին չեմ ճանաչում, որևէ տվյալ չունեմ»,- պատասխանեց Մկրտչյանը։

Հարցրինք՝ 2-րդ հիվանդանոցը Սեյրան Սարոյանի՞ց է գնել, Մկրտչյանը պատասխանեց․ «Ես, ինչպես ցանկացած քաղաքացի, իրավունք ունեմ վաճառվող գույքը ձեռք բերելու կամ գույք վաճառելու։ Ես չեմ ուզենա որևէ գործարքի մասին Ձեզ տեղեկություն տալ, դա իմ իրավունքն է, եկեք՝ սահմանափակվենք այսքանով»։

Տեղեկություններ էինք ստացել նաև, որ Վաղիկ Մկրտչյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համակուրսեցին է։ Մեզ ասացին, որ նրանք ընտանիքներով մոտ են։ Մկրտչյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Ավանեսյանը իր համակուրսեցին է, հիվանդանոցի սեփականատերը պատասխանեց․ «Որևէ հարցի չեմ պատասխանում»,- ասաց Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից