copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:05 25-11-2024

Գործազուրկներ, մատնահարդար, գյուղապետ, տնօրեն․ Աննա Հակոբյանը կրթում է բոլորին 

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ հայտնեց, որ սոցիալական 3 էջերով 1 ամսում ունեցել է 17-18 միլիոն դիտում, և ըստ երևույթին՝ դրանից ոգևորված երեկվանից ավելի է ակտիվացել, ֆեյսբուքյան իր էջում տարածում է կոռուպցիոն գործարքների հետ նույնականացվող իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած «Կրթվելը նորաձև է» նախագծի մասնակիցների գրառումները և սրտիկում դրանք։

Աննա Հակոբյանի կազմակերպած «Կրթվելը նորաձև է» նախագծի մասնակիցները հիմնականում պետական աշխատողներ են, որոնք հիմնականում պաշտոնի են անցել 2018-ի «հեղափոխությունից» հետո։

Նրանց թվում կան նաև աղմկահարույց պատմություններով հայտնի անձինք։

Օրինակ՝ մատնահարդար Դիանա Մարտիրոսյանը, որը հանուն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի պատրաստ է լրագրողների վրա հարձակվել, վիրավորել։

Ի դեպ, Փաշինյանի աջակից Դիանա Մարտիրոսյանը ոչ վաղ անցյալում անդրադարձել էր Բաքում պահվող հայ ռազմագերներին՝ ասելով, թե նրանց թշնամի Ադրբեջանում ավելի լավ են վերաբերվում։

«Էդ գերիներին հայերից լավ են պահում։ Ջուր էլ են տալիս, հաց էլ են տալիս․․․»,- ասել էր Փաշինյանի աջակից Դիանա Մարտիրոսյանը։

Եվ այսպես՝ Փաշինյանի կնոջ նախագծին մասնակցողերի մինչ այս պահը հրապարակված ցանկը՝

Լիլիթ Սարգսյան, «Քասախի արվեստի դպրոց»-ի աշխատակից։
Քրիստինե Վարդանյան, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
Ելենա Պողոսյան, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ։
Շեքսպիր Հակոբյան, եղել է Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ամբիոնի վարիչը։
Հասմիկ Ղազարյան, Շրջակա միջավայրի նախարարություն։
Արարատ Սուքիասյան, եղել է «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ում որպես փոխտնօրենը։
Տիգրան Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ։
Դիանա Մարտիրոսյան, մատնահարդար։
Արտակ Թովմասյան, Քասախի վարչական ղեկավար։
Արաքսյա Վարդանյան, Փարաքար խոշորացված համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար։
Նիկոյան Լիլիթ, գործազուրկ, (որևէ տեղ նշված չէ աշխատավայրը)։
Վահե Վարդանյան, գործազուրկ, (որևէ տեղ նշված չէ աշխատավայրը)։
Կարինե Շախպազյան, հաշվապահական կազմակերպության ղեկավար։
Կարենն եմ Գալոյան, ՏԿԵ նախարարություն։
Աշոտ Բարեղամյան, ստոմատոլոգ։
Ռուստամ Գասպարյան, Անիի համայնքապետարան։
Հասմիկ Հակոբյան, Էկոնոմիկայի նախարարություն։
Քրիստինե Վարդանյան, բժշկական կենտրոն։
Ռուզաննա Երեմյան, Երևանի Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն։
Վիգեն Ծատրյան, երաժիշտ։
Ռոման Բաղդասարյան, ՔՊ աջակից, բլոգեր։
Ստյոպ Աղամալյան, գործազուրկ, (որևէ տեղ նշված չէ աշխատավայրը)։
Խորեն Գրիգորյան, ազգագրագետ։ նախորդ տարի Ավինյանի հրամանով ազատվել էր Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնից։
Նանե Արզումանյան, լրագրող։
Լեոնարդ Պողոսյան, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիր։
Նարինե Գևորգյան, գործազուրկ, (որևէ տեղ նշված չէ աշխատավայրը)։
Արմեն Հովհաննիսյան, ԲՏԱ նախարարությանն առընթեր Հայփոստ ՓԲԸ-ում, որպես մարզային պատասխանատու-ղեկավար։

Ուշագրավ է, որ ինչպես Աննա Հակոբյանը, այնպես էլ «Իմ քայլը» հիմնադրամը չեն նշում, թե ովքեր են այս մարդկանց կրթողները, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Աննա Հակոբյանի գարսենյակ, բայց հեռախոսահամարը անջատված էր։ Աննա Հակոբյանը գուցե կրթել-կրթվելուց առաջ նախ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարը միացնի, որը ոչ մի անգամ միացված չէ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը