Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 22-08-2025

Անկանխատեսելի մարդիկ են․ չգիտեմ՝ ինչու է Աննա Հակոբյանը հիմա էլ բանտարկյալներին կրթում․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, սկսել է նաև դատապարտյալներին կրթել։ Նա «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալներին ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում իրականացվող «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը: Հանդիպմանը մասնակցել են նաև 3 տղամարդ դատապարտյալներ՝ «Արմավիրի» ՔԿՀ-ից, ովքեր հանդես եկան բանախոսություններով։ Միջոցառման ավարտին դատապարտյալները հարց-պատասխան ձևաչափով իրենց հուզող հարցերն են ուղղել Աննա Հակոբյանին և մյուս ներկայներին։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում, քաղաքացիներին հետևյալ հարցը ուղղել. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հիմա էլ սկսել բանտարկյալներին կրթել»։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը դժվարացան հարցին պատասխանել՝ նշելով, որ շարժառիթն իրենց համար անհասկանալի է։

«Անկեղծ ասած մեկնաբանություն չունեմ, որովհետև իրենք էնքան անկանխատեսելի մարդիկ են, որ հնարավոր չի ո՛չ քայլերին հետևել, ո՛չ էլ արդեն հետաքրքիր է իրենց գործունեությունը»,- ասաց մի կին։ «Ինչ իմանամ, չգիտեմ»,- ասաց մեկ այլ կին։

Մեկ այլ քաղաքացի էլ պատասխանեց, որ կրթությունը միշտ է պետք՝ անկախ նրանից, թե ով է կրթում։ «Կրթությունը միշտ է պետք։ Չգիտեմ՝ ով է ում կրթում, բայց կրթությունը միշտ պետք է՝ այ էս բուհը (ցույց է տալիս Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը-խմբ․) վկա։ Այնպես որ կրթությունը բոլորին է պետք, ամեն տեղ ու ամեն պահ է պետք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին