Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:18 14-11-2024

Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան

Պարոն Արշակյանը ապացուցեց՝ ինչպես կարելի է իրեն հակասել, ասում է՝ խաղադրույք դնողները նրանք են, ովքեր իրական Հայաստանը չեն գնահատում, ապագայով, ինչ-որ ցնորամիտ գաղափարներով են տառապում և դրա համար խաղադրույք են անում, իրական Հայաստանում ցնորամիտ գաղափարներ չունեցողներ չպետք է լինեն: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Բա այդ ո՞նց եղավ, որ ձեր կերտած իրական Հայաստանում խաղամոլների, խաղադրույքների ծավալը գնալով աճում է, այսինքն՝ ձեր իրական Հայաստանն է ցնորամտություն, եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք։

Արծվիկ Մինասյանի խոսքերն էլ մի՛ աղճատեք, ինքն ասում է՝ դպրոցաշինության ծրագրի մասին ճշմարտությունն ասեք, այն թիրախը, որը դրել եք, չեք հասցնելու կատարել։ Բայց չի ասում վարկեր եք վերցնում դպրոց կառուցելու, ասում է՝ այդ վարկերը, որ վերցնում եք, թիրախին չեք հասցնելու։ Բայց այն, ինչ արեց պարոն Ռուբինյանը, այ դա արդեն անգերազանցելի է։

Գիտե՞ք՝ ինչ ասաց, ինչու հիշեց Նաիրի Հունանյանին։ Ասաց՝ նախկի՛ն դաշնակցական, եթե վաղը այս կառավարությունը ձախողի, դրա մեջ մեղավոր է Հովիկ Աղազարյանը՝ որպես նախկին դաշնակցական։ Քո գլխին են սարքում, այ ընկեր, մեկ էլ երևի Շիրակի նախկին դաշնակցական մարզպետը, որը միանգամից դարձավ ՔՊ-ական: Աղազարյան ջան, ջանդ յուղի»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան