copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:45 11-11-2021

Իսպանացի գիտնականները բացահայտել են արմավենու յուղի ազդեցությունը քաղցկեղի առաջացման վրա

Արմավենու յուղում պարունակվող ճարպաթթուներից մեկը կարող է խթանել քաղցկեղի բջիջների տարածումը: Այս մասին հայտնում է Nature ամսագիրը, որը մի խումբ իսպանացի և ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքների վրա հիմնված հոդված է հրապարակել։

Բարսելոնայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետներին ու նրանց ամերիկացի գործընկերներին հաջողվել է պարզել, որ արմավենու յուղի մաս կազմող պալմիտինաթթուն նպաստում է փորձարարական մկների բերանի խոռոչի և մաշկի քաղցկեղի մետաստազների առաջացմանը: Ընդ որում, թթուն չի ազդում բուն ուռուցքի առաջացման վրա։

Մկների քաղցկեղի բջիջները, որոնք ենթարկվել են պալմիտինաթթվի ազդեցությանը, երկար ժամանակ պահպանվել են մետաստազները, նույնիսկ այն բանից հետո, երբ թթուն հեռացվել է փորձարարական մկների սննդակարգից:

Այնպիսի ճարպաթթուներ, ինչպիսիք են օլեինը և լինոլինը, ինչպես նաև օմեգա-9 և օմեգա-6 ճարպերը, նման հետևանքների չեն հանգեցրել: Այս թթուները հայտնաբերվել են կտավատի և ձիթապտղի յուղի մեջ:

Ամենից շատ դիտված