Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:37 11-11-2024

Խարդախության նոր ձև․ internet.am-ն իրազեկում է, բայց հարցերի չի պատասխանում

Oragir.News-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ internet.am-ն (ABCDomain) իր բաժանորդներին հաղորդագրություն է ուղարկում՝ տեղեկացնելով, որ զանգվածային սպամ հաղորդագրություններ են ուղարկվում՝ ապակողմնորոշիչ հաշիվ-ապրանքագրերով վճարել իրենց ընկերության ծառայությունների համար։

«Հարգելի օգտատեր, խնդրում ենք, նախքան որևէ վճարում կատարելը, ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր հաշիվ»,- ասվում է internet.am-ի հաղորդագրության մեջ։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել internet.am-ի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ստացվում է՝ ընկերությունը փորձում է իր բաժանորդներին իրազեկել հնարավոր խարդախության մասին, սակայն քաղաքացիների ունեցած հարցերին հրաժարվում է պատասխանել։

Ինչը շատ քաղաքացիների մտահոգում է, քանի որ բաժանորդները ցանկանում են տեղեկանալ, թե քանիսն են դարձել նման խարդախության զոհ։