Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:53 11-11-2024

Շնորհակալ եմ երևանցիներին՝ տրանսպորտի հարցում համբերության համար, գիտեմ՝ դժվար է. Ավինյան

Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը շարունակում է արդիականացնել հանրային տրանսպորտը և այս 171 նոր ավտոբուսները նույնպես ծառայելու են երևանցիներին․ ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ձեր համբերության համար, գիտեմ, որ շատ դժվար է եղել․ այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ։ Այն հանրային տրանսպորտի որակի պահպանման և բարելավման միակ բանաձևն է»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Գալիք ավագանու նիստում քննարկելու ենք տրանսպորտից օգտվելու արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես այդ կարիքն ունեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված