copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:47 09-11-2024

Պատրաստվի, գիշերը գալու եմ քեզ հյուր․ մեքենա գողացողն ահաբեկում է իր զոհերին

Oragir.Newsհրապարակում էր արել, որ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ Պավլիկ Հախվերդյանը խաբեության զոհ է դարձել Արարատի մարզի 28-ամյա բնակիչ Օհան Օհանյանի կողմից։

Oragir.News-ի հետ զրույցում Պավլիկ Հախվերդյանը նշեց, որ նյութի հրապարակումից հետո իրեն և իր ընտանիքի անդամներին Օհան Օհանյանն ահաբեկում է։

«Սայթեր են բացում, նկարներն են քաշում, տակը չգիտես ինչեր են գրում։ Գրում են՝ «պատրաստվի, գիշերը գալու եմ քեզ հյուր»։ Օհան Օհանյանն է զանգում ինձ քֆուրներով, ասում է՝ էդ սայթից ջնջել ես տալիս, ես քեզ կգամ կմորթեմ։ Ասում եմ՝ տղա ես արի, մի հատ իրար տենանք։

Երեկվանից, ինչ սայթ է քցվել էդ նյութը, սկսել է այդ ամեն ինչը։ Ասում է՝ «պատրաստվի, որտեղ ես, գամ քեզ մորթելու եմ»։ Ես էլ ասել եմ՝ ես սպասում եմ քեզ։ Զանգում է ու հետո կորում, դառնում անհասանելի։ Տարբեր համարներով է զանգում»,- պատմեց նա։

Պավլիկ Հախվերդյանի խոսքով՝ դիմել են ոստիկանություն, բայց ոչինչ չի ձեռնարկվել։

«Դիմել ենք Ալավերդու բաժին, բայց ինչքան ժամանակ եղավ, ասում են՝ կգանք ցուցմունք կվերցնենք, կամ դուք կգաք։ Հիմա ես մտածում եմ՝ միթե՞ Վիվասելից չեն կարողանում գտնել, թե տվյալ մարդը տվյալ պահին որ տարածքում է, որտեղից է զանգում։ Այսօր զանգել են ինձ Կիրովականից, ասում են՝ այդ նյութը տեսել ենք, մեզ էլ է խաբել, գցել, մեր ավտոն էլ են տարել։ Էվակուատրով բարձել, տարել են, ասում են՝ ախպեր երևի իրար հետ են գործ անում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման