Ներքին 1 տարի առաջ - 16:07 09-11-2024

Միայն քանդել գիտեն․ Երևանի փողոցները համատարած քանդում, հետո թողնում են անտեր

Երևանի 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով, այս մասին նախորդ ամիս գրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Շուրջ մեկ ամիս և ավելի է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում կատարվում են փողոցների քանդման աշխատանքեր։ Փողոցի այդ հատվածներն առանձնացված են դեղին ճաղավանդակներով։

Oragir.News-ը այսօր՝ նոյեմբերի 9-ին, շրջեց մայրաքաղաքի նշված փողոցներով և ֆիքսեց, որ ոչ մի աշխատանք էլ չի իրականացվում, փոխարենը՝ ճաղավանդակների առկայությունը ստեղծում է մեծ խցանումներ, երթևեկությունը դարձնում քաոսային և խոչընդոտներ ստեղծում հետիոտների համար։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը հասկացել է, որ չի կարողանալու սկսած գործը ավարտին հասցնել և որոշել է գործի կեսից կանգ առնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կենտրոնական 28 փողոցների վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով։

«Սա, առաջին հերթին, քաղաքային միջավայր ստանալու ամենակարևոր կոմպոնենտներից է: Ծրագիրն, իր հերթին, նպաստելու է, որ քաղաքը լինի կոկիկ կահավորված:

Փուլ առ փուլ փողոցների ցանկն ավելացնելով՝ մենք Երևան քաղաքում հենասյուններով անցնող լարերն իջեցնելու ենք գետնի տակ»,- գրել էր քաղաքապետը:

Մանրմասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը